//fc-shirak.do.am/
  • Գլխավոր
  • Շիրակ ֆան (սեվ հովազներ)
    • Շիրակ ֆան (սեվ հովազներ)
  • Աղյուսակներ
  • Լուսանկարներ
    • Լուսանկարներ
  • Ֆորում
  • Շիրակ կազմ
Նորություներ
Վիդեո
Հարցում
Ձե՞զ դուր է գալիս կայքում կատարված փոփոխություները
Արդյունքները  
Ընդհանուր պատասխանը: 393
Օդնոկլասնիկիում
Մուտք
Մտնել
Վերականգնել գաղտնաբառը
Գրանցվել
Փնթրել
Վիճակագրություն

Օնլայն Ընդհանուր 1
Այցելուներ 1
Շիրակցիներ 0
< счетчик посещений
Ռմբարկուներ
HGHHG""
Օրացույց
«  Մայիս 2012  »
երկ երք չրք հնգ ուրբ շբթ կիր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031
Գլխավոր մարզիչ
Մենք Ֆեյսբուքում
Գործընկերներ
 Շիրակ Ֆուտբոլային ակումբի Ֆան կայք счетчик посещений
SEO sprint - Всё для максимальной раскрутки!
Գլխավոր » 2012 » Մայիս » 21 » Դավիթ Հակոբյան. Մարտական ենք տրամադրված
22:44
Դավիթ Հակոբյան. Մարտական ենք տրամադրված

Գյումրու «Շիրակի» երիտասարդ կիսապաշտպան, 19-ամյա Դավիթ Հակոբյանը մայիսի 22-ի վաղ առավոտյան Հայաստանի մինչեւ 19 տարեկանների հավաքականի կազմում կմեկնի Իտալիա՝ մասնակցելու Եվրոպայի մինչեւ 19 տարեկանների առաջնության «Էլիտ ռաունդին»: Նշենք, որ մեր հավաքանի հետ մեկ խմբում ընդգրկված են Իսպանիայի, Իտալիայի եւ Բելգիայի հավաքականները: Մեկնելուց առաջ Դավիթն ակումբի պաշտոնական կայքի հետ զրույցում խոսեց գալիք մրցաշարից:

 

- Այս անգամ մեր մրցակիցները շատ ուժեղ են: Բոլորի խաղերն էլ դիտել ենք, սակայն կարող եմ առանձնացնել Իսպանիայի հավաքականին, որոնք ուղղակի ֆանտաստիկ ֆուտբոլ են ցուցադրում: Նրանց խաղաոճը չի տարբերվում Իսպանիայի ազգային հավաքականի խաղաոճից: Իրենց հետ մենք մրցելու ենք մրցաշարի հենց առաջին օրը, շատ ծանր հանդիպում է սպասվում:

- Ինչպիսի՞ մարտավարություն է ընտրել մարզիչը այդպիսի զորեղ հակառակորդի դեմ խաղում:

-  Չեմ կարող ասել, դրա մասին միայն մարզիչները գիտեն: Իսկ մեզ հայտնի կդառնա կամ խաղերի օրերին, կամ էլ մի օր առաջ:  Սակայն կարծում եմ, որ ամեն թիմի հետ տարբեր մարտավարություն կլինի, քանի որ նրանք տարբեր ոճի ֆուտբոլ են ցուցադրում:

-  Այս մրցաշարի նախորդ տուրում, որը կայացավ Հայաստանում,  դու մեկ հանդիպում խաղացիր կիսապաշտպանի, ապա հարձակվողի դիրքում: Այս անգամ, ո՞ր դիրքում ես խաղալու:

- Այո, նախորդ մրցաշարում ես մի քանի դիրքում հանդես եկա: Հիմա էլ չգիտեմ, թե հստակ, որ դիրքում եմ հանդես գալու, կարծում եմ, կրկին հանդես կգամ հարձակվողի դիրքում:

- Ինչպե՞ս է անցնում նախապատրաստական փուլը:

- Մենք մայիսի 16-ից Ավանի ֆուտբոլի ակադեմիայում անցկացնում ենք ուսումնամարզական հավաք: Բոլորն էլ ջանք չենք խնայում մարզումների ժամանակ: Ամեն ինչ բնականոն հունով է ընթանում:

- Իսկ թիմում տրամադրությունն ինչպիսի՞ն է:

- Բոլորս էլ մարտական ենք տրամադրված: Գնում ենք հաղթանակի ետեւից: 

  • 1
  • 2
  • 3
  • 4
  • 5
Դիտումներ: 556 | Ավելացրել է : SHAROYAN96 | Գնահատական: 0.0/0
Related Posts Plugin for WordPress, Blogger...
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
Կայքը ստեղծված է սիստեմում uCoz
Յուրաքանչյուր ամիս տասնյակ հազարավոր ֆուտբոլասերներ այցելում են //fc-shirak.do.am/ կայքը: Եթե ​​ցանկանում եք Ձեր կազմակերպության կամ Ձեր գործունեության մասին տեղեկությունը հասանելի դարձնել այդ ֆուտբոլասերներին, հնարավոր է՝ Ձեզ կհետաքրքրի տեղադրել գովազդ այս կայքում: Գովազդի հնարավոր չափերն են՝ 1000x100px, 200x200px, 400x300px և 775x130px, իսկ թույլատրելի ֆորմատներն են՝ jpg (jpeg), png, gif կամ swf: Լրացուցիչ տեղեկություն ստանալու համար խնդրում ենք ուղարկել Ձեր հարցումը http://my.mail.ru/mail/fc.shirakէլեկտրոնային հասցեին: Մեքն խորհուրդ ենք տալիս օգտագործել Google Chrome բրաուզերը, քանի որ այն ամենաանվտանգ և կայուն բրաուզերն է հանդիսանում: