Գլխավոր »
2012 » Մայիս » 21 » Բարիկյանն առաջնության առաջին հեթ տրիկի հեղինակ
11:55 Բարիկյանն առաջնության առաջին հեթ տրիկի հեղինակ |

Շիրակցի Անդրանիկ Բարիկյանը դարձավ
ընթացիկ առաջնության առաջին հեթ տրիկի հեղինակը` 3 անգամ խոցելով "Արարատի”
դարպասը: Գոլերից մեկը նա խփեց 11մ հարվածով: Վերջին 3 հանդիպումներում
Բարիկյանը դաշտից չի հեռանում առանց գոլի` 5 անգամ գրավելով մրցակիցների
դարպասները:
"Շիրակի” հարձակվողը 6 գնդակով դարձավ առաջնության լավագույն ռմբարկուների առաջատարը:
Ֆուտբոլային կարիերայում Անդրանիկ Բարիկյանը ՀՀ առաջնություններում իր
օգտին 4-րդ հեթ տրիկը գրանցեց: Դրանցից 3-ն արձանագրվել են "Արարատի” հետ
հանդիպումներում: Առաջին անգամ Բարիկյանին հաջողվել է հեթ տրիկի հեղինակ
դառնալ "Շիրակում” հանդես գալու առաջին մրցաշրջանում: 2001թ. առաջնության
ավարտական տուրում` նոյեմբերի 28-ին նա մրցակցի դաշտում 3 անգամ խաղային
իրադրություններից գրավեց "Դինամոյի” դարպասապահ Նիկոլայ Սարգսյանի
պաշտպանած դարպասը:
2-րդ հեթ տրիկը Բարիկյանի օգտին գրանցվեց
2009թ. մայիսի 17-ին Աբովյանում "Արարատի” հետ կայացած խաղում: Նրա գոլերի
շնորհիվ "Շիրակը” 3:1 հաշվով կամային հաղթանակ տոնեց: Ընդ որում առաջին
գնդակը Գևորգ Պրազյանի դարպասը նա խփեց 11մ հարվածով:
Անցած
մրցաշրջանի ավարտական խաղում էլ Բարիկյանը "Հրազդանում” 3 անգամ գրավեց
"Արարատի” դարպասապահ Արման Հովհաննիսյանի պաշտպանած դարպասը` հաշիվը
բացելով 11մ հարվածով:
Ընդհանրապես Բարիկյանը շատ հաջող է խաղացել
"Արարատի” դեմ` իրավամբ դառնալով մրցակցի դարպասապահների ահն ու սարսափը:
"Շիրակի” հարձակվողը ՀՀ առաջնություններում արդեն 15 գոլ է խփել
"Արարատին”: Սա յուրօրինակ ռեկորդ է:
ՀՀ առաջնություններում
"Շիրակում” խփած գոլերի թիվը Բարիկյանը հասցրեց 55-ի և շրջանցելով Արտյոմ
Բեռնեցյանին (52 գոլ), եզրափակեց թիմի բոլոր տարիների լավագույն
ռմբարկուների հնգյակը, որը հետևյալ տեսքն ունի:
1.Արթուր Պետրոսյան
|
125
|
2.Սամվել Նիկոլյան
|
66
|
3.Արարատ Հարությունյան
|
60
|
4.Արա Ադամյան
|
58
|
5.Անդրանիկ Բարիկյան
|
55
|
Հերթական հեթ տրիկը "Շիրակի”
32-ամյա հարձակվողին հնարավորություն տվեց ընդգրկվելու այն 15
ֆուտբոլիստների ցանկում, ովքեր միևնույն թիմի կազմում ՀՀ
առաջնություններում առավելագույն քանակի գոլեր են խփել:
Ֆուտբոլիստներ
|
Գոլ
|
Ակումբ
|
1.Արսեն Ավետիսյան
|
154
|
"Փյունիկ”
|
2.Արթուր Պետրոսյան
|
125
|
"Շիրակ”
|
3.Վահե Յաղմուրյան
|
92
|
"Արարատ”
|
4.Գեղամ Հովհաննիսյան
|
68
|
"Փյունիկ”
|
5.Սամվել Նիկոլյան
|
66
|
"Շիրակ”
|
6.Վարազդատ Ավետիսյան
|
65
|
"Փյունիկ”
|
7.Արամ Հակոբյան
|
62
|
"Բանանց”
|
8.Արման Քարամյան
|
61
|
"Փյունիկ”
|
9.Արարատ Հարությունյան
|
60
|
"Շիրակ”
|
10.Հովհաննես Թումբարյան
|
60
|
"Ցեմենտ”
|
11.Արա Ադամյան
|
58
|
"Շիրակ”
|
12.Անդրանիկ Հովսեփյան
|
56
|
"Բանանց”
|
13.Անուշավան Փահլևանյան
|
56
|
"Ցեմենտ”
|
14.Տիգրան Եսայան
|
56
|
"Երևան”
|
15.Անդրանիկ Բարիկյան
|
55
|
"Շիրակ” |
|
Դիտումներ: 515 |
Ավելացրել է : SHAROYAN96
| Գնահատական: 0.0/0 |
body>

body>
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[
Регистрация |
Вход ]
Յուրաքանչյուր ամիս տասնյակ հազարավոր ֆուտբոլասերներ այցելում են //fc-shirak.do.am/ կայքը: Եթե ցանկանում եք Ձեր կազմակերպության կամ Ձեր գործունեության մասին տեղեկությունը հասանելի դարձնել այդ ֆուտբոլասերներին, հնարավոր է՝ Ձեզ կհետաքրքրի տեղադրել գովազդ այս կայքում:
Գովազդի հնարավոր չափերն են՝ 1000x100px, 200x200px, 400x300px և 775x130px, իսկ թույլատրելի ֆորմատներն են՝ jpg (jpeg), png, gif կամ swf:
Լրացուցիչ տեղեկություն ստանալու համար խնդրում ենք ուղարկել Ձեր հարցումը
http://my.mail.ru/mail/fc.shirakէլեկտրոնային հասցեին:
Մեքն խորհուրդ ենք տալիս օգտագործել Google Chrome բրաուզերը, քանի որ այն ամենաանվտանգ և կայուն բրաուզերն է հանդիսանում: