Գլխավոր »
2012 » ապրիլ » 16 » Բանանց-Շիրակ. խաղից առաջ
14:30 Բանանց-Շիրակ. խաղից առաջ |
"ԲԱՆԱՆՑ”-"ՇԻՐԱԿ” 44 խաղ, +25=12-7, 89:33 16 ապրիլի, ժ. 16:00, Երևան, "Բանանց-1” մարզադաշտ
Հայաստանի առաջնության 4-րդ տուրի վերջին հանդիպումը կկայանա այսօր: 16:00-ից կարող եք հետևել հանդիպման ուղիղ տեքստային ռեպորտաժին:
Առաջնության մեկնարկային 2 հանդիպումներից հետո "Շիրակն” առաջատարներից մեկն է` հաղթելով "Արարատին” (2:1) և "Ուլիսին” (1:0):
Բացի
այդ թիմը հաջող հանդես եկավ նաև գավաթի մրցաշարում` 2-րդ տարին անընդմեջ
մտնելով եզրափակիչ: Իսկ "Բանանցը” մեկ միավորով հետնապահների շարքում է:
Գուցե "Շիրակին” հաջողվի վերջապես խախտել "Բանանցի” հետ հանդիպումների
տխուր վիճակագրությունը: Բանն այն է, որ վերջին 8 տարիներին "Բանանցը”
"Շիրակի” համար դարձել է ամենաանհարմար մրցակիցը: Արդեն 33 խաղ է, ինչ
"Շիրակին” չի հաջողվում հաղթել "Բանանցին”` այդ հանդիպումներից միայն 10-ն
ավարտելով ոչ-ոքի: Վերջին անգամ գյումրեցիները "Բանանցին” հաղթել են 2003թ.
ապրիլի 26-ին Երևանում կայացած խաղում: Հանդիպման ելքը վճռել էր 10-րդ
րոպեին Արարատ Հարությունյանի խփած միակ գնդակը:
Ընդ որում 2005-2008թթ. շիրակցիները չափազանց անհաջող են հանդես եկել
Երևանում` պարտվելով բոլոր 7 հանդիպումներում` այդպես էլ չգտնելով մրցակցի
դարպասի բանալին, փոխարենը սեփական դարպասը բաց թողնելով 20 գնդակ: Մինչդեռ
1992-2002թթ. առավելությունը շիրակցիների կողմն էր, որոնք տոնել էին 6
հաղթանակ, 2 խաղ ավարտել էին ոչ-ոքի, կրել էին 2 պարտություն: Ընդ որում
Գյումրիում կայացած բոլոր 5 խաղերն էլ շահել էր "Շիրակը”: 1994թ.
գյումրեցիները Երևանում առաջին հաղթանակը տոնեցին "Բանանցի” նկատմամբ
Արթուր Պետրոսյանի խփած միակ գոլի շնորհիվ: Իսկ Գյումրիում "Բանանցն”
անդրանիկ հաղթանակը (2:1) տոնել է 2003թ. հուլիսի 5-ին: "Բանանցից” աչքի
ընկան Արամ և Արա Հակոբյանները, "Շիրակից” միակ գոլը խփեց Կարեն
Ալեքսանյանը:
Ճիշտ է,
նախորդ առաջնությունում "Բանանցին” միայն 3-րդ շրջանում հաջողվեց հաղթել
"Շիրակին”: Առաջին շրջանում "Հանրապետական” մարզադաշտում կայացած խաղում
գրանցվեց մարտական ոչ-ոքի` 2:2: Ընդ որում "Բանանցը” խաղը շահում էր 2:0
հաշվով: 18-րդ րոպեին հաշիվը բացել էր Վալտեր Պողոսյանը, երկրորդ խաղակեսի
սկզբում Բրունո Կորեան 2-րդ անգամ էր գրավել Իգոր Լոգվինովի պաշտպանած
դարպասը: Շիրակցիներին հաջողվեց փրկել խաղը` ընդամենը 3 րոպեում
վերականգնելով հավասարակշռությունը: 75-րդ րոպեին աչքի ընկավ Կարեն Ն.
Խաչատրյանը, իսկ 3 րոպե անց Անդրանիկ Բարիկյանը 11մ հարվածով "Շիրակին”
փրկեց պարտությունից:
Իջևանում
կայացած խաղում կրկին գրանցվեց ոչ-ոքի: Այս անգամ առաջինը հաջողության
հասան գյումրեցիները: Հաշիվը 66-րդ րոպեին բացեց Կարեն Ն. Խաչատրյանը, 9
րոպե անց Արսեն Բալաբեկյանը վերականգնեց հավասարակշռությունը:
Եվ
ահա օգոստոսի 27-ին Երևանում կայացած խաղում "Բանանցը” հաղթեց 3:1 հաշվով:
Արդեն 12-րդ րոպեին Հովհաննես Համբարձումյանը գրավեց Իգոր Լոգվինովի
պաշտպանած դարպասը: Ճիշտ է, 20-րդ րոպեին Դավիթ Հակոբյանը վերականգնեց
հավասարակշռությունը, սակայն 4 րոպե անց Բետոն 11մ հարվածով կրկին առաջ
մղեց "Բանանցին”: Իսկ առաջին խաղակեսի ավարտին Բրունո Կորեան ամրապնդեց
թիմի հաղթանակը:
Առաջնության
նախավերջին տուրում էլ "Բանանցին” իջևանյան խաղում հաղթանակ պարգևեցին
Բրունո Կորեայի և Բետոյի խփած 2 անպատասխան գոլերը:
Մրցակիցների
մրցավեճում բոլորից արդյունավետ են գործել "Բանանցի” հարձակվողներ Արամ
Հակոբյանն ու Արսեն Բալաբեկյանը` խփելով 8-ական գնդակ: Շիրակցիներից
լավագույն արդյունքն ունի Անդրանիկ Բարիկյանը, ով խփել է 4 գնդակ:
|
Դիտումներ: 537 |
Ավելացրել է : SHAROYAN96
| Գնահատական: 5.0/1 |
body>

body>
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[
Регистрация |
Вход ]
Յուրաքանչյուր ամիս տասնյակ հազարավոր ֆուտբոլասերներ այցելում են //fc-shirak.do.am/ կայքը: Եթե ցանկանում եք Ձեր կազմակերպության կամ Ձեր գործունեության մասին տեղեկությունը հասանելի դարձնել այդ ֆուտբոլասերներին, հնարավոր է՝ Ձեզ կհետաքրքրի տեղադրել գովազդ այս կայքում:
Գովազդի հնարավոր չափերն են՝ 1000x100px, 200x200px, 400x300px և 775x130px, իսկ թույլատրելի ֆորմատներն են՝ jpg (jpeg), png, gif կամ swf:
Լրացուցիչ տեղեկություն ստանալու համար խնդրում ենք ուղարկել Ձեր հարցումը
http://my.mail.ru/mail/fc.shirakէլեկտրոնային հասցեին:
Մեքն խորհուրդ ենք տալիս օգտագործել Google Chrome բրաուզերը, քանի որ այն ամենաանվտանգ և կայուն բրաուզերն է հանդիսանում: