//fc-shirak.do.am/
  • Գլխավոր
  • Շիրակ ֆան (սեվ հովազներ)
    • Շիրակ ֆան (սեվ հովազներ)
  • Աղյուսակներ
  • Լուսանկարներ
    • Լուսանկարներ
  • Ֆորում
  • Շիրակ կազմ
Նորություներ
Վիդեո
Հարցում
Ձե՞զ դուր է գալիս կայքում կատարված փոփոխություները
Արդյունքները  
Ընդհանուր պատասխանը: 393
Օդնոկլասնիկիում
Մուտք
Մտնել
Վերականգնել գաղտնաբառը
Գրանցվել
Փնթրել
Վիճակագրություն

Օնլայն Ընդհանուր 1
Այցելուներ 1
Շիրակցիներ 0
< счетчик посещений
Ռմբարկուներ
HGHHG""
Օրացույց
«  Մայիս 2013  »
երկ երք չրք հնգ ուրբ շբթ կիր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031
Գլխավոր մարզիչ
Մենք Ֆեյսբուքում
Գործընկերներ
 Շիրակ Ֆուտբոլային ակումբի Ֆան կայք счетчик посещений
SEO sprint - Всё для максимальной раскрутки!
Գլխավոր » 2013 » Մայիս » 4 » Անդրանիկ Բարիկյան. Գյումրին երկար էր սպասել այս հաջողությանը
13:03
Անդրանիկ Բարիկյան. Գյումրին երկար էր սպասել այս հաջողությանը

Գյումրիի «Շիրակը», երկարատև ընդմիջումից հետո, կրկին նվաճեց Հայաստանի չեմպիոնի կոչումը: Գյումրեցիների լավագույն ռմբարկուներից մեկը` Անդրանիկ Բարիկյանը, Հայաստանի առաջնության 40-րդ տուրի՝ «Փյունիկի» հետ հաղթական ու ոսկեբեր խաղից (1:0) հետո պատասխանել է armsport.am-ի հարցերին:

- Սպասո՞ւմ էիք, որ առաջնության ավարտից 2 տուր առաջ անհասանելի կդառնաք «Միկայի» համար:

- Ձմեռային արձակուրդներից հետո մեր առավելությունը «Միկայի» նկատմամբ որոշակիորեն ավելացավ, բայց մենք ոչ մի վայրկյան չէինք կորցրել զգոնությունը և պատրաստ էինք մինչև վերջին տուրերը պայքարել չեմպիոնության համար: Իհարկե, այժմ ուրախ ենք, որ ապահովել ենք առաջին տեղը, սակայն վերջին 2 տուրերում էլ խաղալու ենք հաղթանակի համար: Առավել ևս, որ հաջորդ տուրում հանդես ենք գալիս Գյումրիում, որտեղ մեզ կաջակցեն մեծ թվով ֆուտբոլասերներ:

- 40-րդ տուրում աղյուսակը եզրափակող «Բանանցը» հաղթեց «Միկային»: Ինչպե՞ս ընդունեցին այս լուրը «Շիրակի» խաղացողները:

- Եթե նույնիսկ «Միկան» չպարտվեր և ոչ-ոքի ավարտեր խաղը, մինևնույն է՝ «Փյունիկին» հաղթելով՝ մենք չեմպիոն էինք դառնում: Այնպես որ, տարբերություն չկար պարտվել է «Միկան» թե ոչ ոքի է խաղացել։ Իսկ, ահա՛, «Բանանցի» պարտության դեպքում՝ պայքարը շարունակվելու էր: Ինձ համար անսպասելի չէր, որ «Միկան» պարտվեց, քանի որ «Բանանցը» լավ թիմ է և սեփական հարկի տակ կարող է միավորներ խլել ցանկացած թիմից: Այս առաջնությունում մենք էլ չենք կարողացել հաղթանակ տոնել՝ «Բանանցի» հարկի տակ։ Ընդհանրապես, այս առաջնությունում ակնհայտ ետնապահ կամ ետնապահներ չկան: Բոլոր թիմերն էլ ի վիճակի են հասնել հաջողության:

- Ի՞նչը օգնեց «Շիրակին»՝ դառնալ Հայաստանի 2012/13թթ. առաջնության չեմպիոն:

- Առաջնությունը սովորականից երկար էր, և պետք էր ավելի զգոն լինել, կայուն խաղ ցուցադրել: Մենք յուրաքանչյուր խաղի լրջորեն ենք պատրաստվել, մեր կողքին միշտ եղել են մեր երկրպագուները: Գյումրիի և գյումրեցի ֆուտբոլասերի համար սա մեծ ուրախություն է, քանի որ նրանք հավատում էին մեզ և երկար էին սպասել այս հաջողությանը: «Շիրակը» մեծ պատմություն ունի և միշտ փորձել է բարձր պահել քաղաքի պատիվը: Վերջին մեկ տարվա ընթացքում ունեցել ենք շատ հաղթանակներ, որոնք ավելի են բարձրացրել թիմի ոգին։ Հիշատակեմ նախորդ տարվա Գավաթը նվաճելը, Եվրոպայի լիգայի առաջին փուլի հաղթահարումը…

- Չեմպիոնի կոչումը նվաճելուց հետո «Շիրակը» ցնծության մեջ էր: Հնարավո՞ր է՝ այդ ուրախությունը խանգարի ավելի լավ պատրաստվել «Փյունիկի» հետ Գավաթի եզրափակիչ խաղին:

- Մենք տոնեցինք հաղթանակը, բայց գիտակցում ենք, որ մրցաշրջանը դեռ չի ավարտվել և իսկական տոնակատարություններ կլինեն ավելի ուշ` Գյումրիում: Մենք շատ լուրջ ենք մոտենում եզրափակչին, քանի որ ցանկանում ենք երկրորդ տարին անընդմեջ դառնալ գավաթակիր: Նախորդ տարի մենք առաջին անգամ նվաճեցինք Գավաթը: «Շիրակի» նման տիտղոսակիր թիմի թանգարանում պետք է հնարավորինս շատ Գավաթներ լինեն: Տիտղոսները երբեք քիչ չեն լինում:
  • 1
  • 2
  • 3
  • 4
  • 5
Դիտումներ: 896 | Ավելացրել է : SHAROYAN96 | Գնահատական: 5.0/1
Related Posts Plugin for WordPress, Blogger...
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
Կայքը ստեղծված է սիստեմում uCoz
Յուրաքանչյուր ամիս տասնյակ հազարավոր ֆուտբոլասերներ այցելում են //fc-shirak.do.am/ կայքը: Եթե ​​ցանկանում եք Ձեր կազմակերպության կամ Ձեր գործունեության մասին տեղեկությունը հասանելի դարձնել այդ ֆուտբոլասերներին, հնարավոր է՝ Ձեզ կհետաքրքրի տեղադրել գովազդ այս կայքում: Գովազդի հնարավոր չափերն են՝ 1000x100px, 200x200px, 400x300px և 775x130px, իսկ թույլատրելի ֆորմատներն են՝ jpg (jpeg), png, gif կամ swf: Լրացուցիչ տեղեկություն ստանալու համար խնդրում ենք ուղարկել Ձեր հարցումը http://my.mail.ru/mail/fc.shirakէլեկտրոնային հասցեին: Մեքն խորհուրդ ենք տալիս օգտագործել Google Chrome բրաուզերը, քանի որ այն ամենաանվտանգ և կայուն բրաուզերն է հանդիսանում: