Գլխավոր »
2012 » Մայիս » 1 » 90-ականների Շիրակը մրցեց ներկայիս թիմի հետ
17:29 90-ականների Շիրակը մրցեց ներկայիս թիմի հետ |
Գյումրու Քաղաքային ստադիոնում կայացավ ընկերական հանդիպում, որում 90-ականների "Շիրակը” մրցեց է ներկայիս թիմի հետ:
Վերջ: Խաղն ավարտված է` 3:3: Հանդիպման լուսանկարները կներկայացնենք երեկոյան:
58` ԳՈԼ: 3:3: Դավթի Հակոբյանը մոտ տարածությունից հավասարեցնում է հաշիվը:
53` ԳՈԼ: 2:3: Անդրանիկ Բարիկյանը կրճատեց հաշվի տարբերությունը:
52` Երկրորդ խաղակեսում երիտասարդները մեծ առավելություն ունեն, սակայն վետերանները լավ են պաշտպանվում:
50`
Նախկին խաղընկերների հանդիպումը դիտելու են եկել նաեւ "Ուլիսի" գլխավոր
մարզիչ Սևադա Արզումանյանը ու Հայաստանի հավաքականի նախկին ֆուտբոլիստ
Արմեն Շահգելդյանը:
45` Հովհաննես Դեմիրճյանը դեղին քարտ ստացավ
Թահմազյանին գցելու համար: Չնայած խաղն ընկերական է, սակայն անզիջում
պայքար է ընթանում խաղադաշտում:
42` Հովհաննես Թահմազյանն այժմ արդեն ներկայիս "Շիրակի" կազմում է հանդես գալու ու ամեն կերպ փորձում է գրավել վետերանների դարպասը:
36`
Երկարատև ընդմիջումից հետո ասպարեզ է դուրս եկել Մկրտիչ Նալբանդյանը, ով
նախորդ տարի ավտովթարի էր ենթարկվել ու երկար ժամանակով դուրս եկել շարքից:
31` Մեկնարկեց երկրորդ խաղակեսը:
30` Թիմերն այսօր 30-ական րոպե են անցկացնելու խաղադաշտում: Առաջին կեսն ավարտված է:
29`
ԳՈԼ: 1:3: Եվս մեկ անգամ վետերանները գրավեցին Նորայր Աբրահամյանի
պաշտպանած դարպասը: Արթուր Պետրոսյանն աչքի ընկավ դիպուկ հարվածով:
28` Ի դեպ, խաղին ներկա են մոտ 2000 ֆուտբոլասերներ:
27` ԳՈՈՈՈՈՈՈՈԼ: 1:2: Այս սա արդեն գեղեցիկ էր: Կոլյա Եփրանոսյանը շեշտակի հարվածով առաջ մղեց վետերեաններին:
25`
ԳՈԼ: 1:1: Վետերանները հավասարեցնում են հաշիվը: 11 մետրանոցից աչքի ընկավ
Հովհաննես Թահմազյանը` Հայաստանի առաջնություններում ամենաշատ հանդիպում
անցկացրած ֆուտբոլիստը, ով նախորդ տարի ավարտեց կարիերան:
20` Վետերանների կազմում արդեն սկսվել են փոփոխությունները: Ասպարեզում է նաև "Շիրակի" ներկայիս գլխավոր մարզիչ Վարդան Բիչախչյանը:
17`
ԳՈԼ: 0:1: Հանդիպման հաշիվը բացեց Ֆոֆանա Բեկոն, ով գրավեց "Շիրակի"
ներկայիս դարպասապահների մարզիչ Արթուր Հովհաննիսյանի պաշտպանած դարպասը:
12`
Այսօրվա խաղին պետք է մասնակցեր նաև Գյումրու ֆուտբոլի մեկ այլ վառ
անհատականություն` Հարություն Վարդանյանը, սակայն նա չի կարողացել ժամանել:
Վարդանյանը ներկայումս Ֆրանսիայում է ու այս օրերին բանացկում է տեղի ցածր
լիգայի թիմերից մեկում մարզչական գործունեություն իրականացնելու համար:
10`
Այս հանդիպմանը մասնակցելու նպատակով Շվեյցարիայից Հայաստան է ժամանել
Հայաստանի հավաքականի լավագույն ռմբարկու Արթուր Պետրոսյանը, ով ներկայիս
մարզում է "Ցյուրիխի" մինչև 18 տարեկանների թիմը: Ֆրանսիայից ժամանել է Արա
Ադամյանը` "Շիրակի" նախկին գլխավոր մարզիչ Անդրանիկ Ադամյանի որդին: Սանկտ
Պետերբուրգից ժամանել է Կոլյա Եփրանոսյանը:
1` Հանդիպումը մեկնարկել է: 1990-ականների "Շիրակ" (մեկնարկային կազմ).
Արթուր Հովհաննիսյան, Հովհաննես Թահմազյան, Ֆելիքս Խոջոյան, Կարեն
Ալեքսանյան, Հովահննես Դեմիրճյան, Արտակ Ադամյան, Արարատ Հարությունյան,
Արթուր Պետրոսյան, Կոլյա Եփրանոսյան, Արտյոմ Բեռնեցյան, Արայիկ Ադամյան: Ներկայիս "Շիրակ" (մեկնարկային կազմ).
Նորայր Աբրահամյան, Ռաֆայել Պալտաջյան, Արտյոմ Միքայելյան, Գևորգ
Հովհաննիսյան, Արմեն Ղազարյան, Տիգրան Դավթյան, Արա Մկրտչյան, Լի Լամին
Յորո, Ֆոֆանա Բեկո, Անդրանիկ Բարիկյան, Արմեն Տիգրանյան:
|
Դիտումներ: 722 |
Ավելացրել է : SHAROYAN96
| Գնահատական: 5.0/1 |
body>

body>
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[
Регистрация |
Вход ]
Յուրաքանչյուր ամիս տասնյակ հազարավոր ֆուտբոլասերներ այցելում են //fc-shirak.do.am/ կայքը: Եթե ցանկանում եք Ձեր կազմակերպության կամ Ձեր գործունեության մասին տեղեկությունը հասանելի դարձնել այդ ֆուտբոլասերներին, հնարավոր է՝ Ձեզ կհետաքրքրի տեղադրել գովազդ այս կայքում:
Գովազդի հնարավոր չափերն են՝ 1000x100px, 200x200px, 400x300px և 775x130px, իսկ թույլատրելի ֆորմատներն են՝ jpg (jpeg), png, gif կամ swf:
Լրացուցիչ տեղեկություն ստանալու համար խնդրում ենք ուղարկել Ձեր հարցումը
http://my.mail.ru/mail/fc.shirakէլեկտրոնային հասցեին:
Մեքն խորհուրդ ենք տալիս օգտագործել Google Chrome բրաուզերը, քանի որ այն ամենաանվտանգ և կայուն բրաուզերն է հանդիսանում: