Գլխավոր »
2012 »
փետրվար »
28 » Վարդան Բիչախչյան. Ինչ նախատեսել էինք, իրագործեցինք
12:31 Վարդան Բիչախչյան. Ինչ նախատեսել էինք, իրագործեցինք |
Փետրվարի 26-ին Գյումրու «Շիրակը» վերադարձավ իր երրորդ ուսումնամարզական հավաքից՝ որն անցկացնում էր Անթալիայում: Այսօր ակումբի պաշտոնական կայքի հետ զրույցում «Շիրակի» գլխավոր մարզիչ Վարդան Բիչախչյանն ասաց, որ ընդհանուր առմամբ գոհ է հավաքից:
- Երրորդ հավաքը մեզ մոտ ավելի շատ խաղային ստացվեց: Երկու շաբաթվա ընթացքում անցկացրեցինք չորս ստուգողական հանդիպում: Արդեն նշել էի, որ թիմի մոտ զգացվում է խաղային կայունություն, պետք է աշխատել հարձակման եզրափակիչ փուլը լավացնելու վրա: Այս պահի դրությամբ տղաների խաղամակարդակից ընդհանուր առմամբ գոհ եմ, բավարարում է նաեւ ֆիզիկական վիճակը: Ինչ-որ նախատեսել էինք, կարողացանք իրագործել, եղանակն էլ բարենպաստ գտնվեց մեր հանդեպ:
- Վերջին հանդիպման ընթացքում մի քանի ֆուտբոլիստներ վնասվածքներ էին ստացել… - Այո, վերջին հանդիպման ընթացքում մի քանի կորուստ ունեցանք: Մեր լեգեոներները՝ Բորիսը եւ Բեկոն, թեթեւ վնասվածքներ ստացան, նրանք երկուսն էլ ձգել էին մկանները: Ես դա կապում եմ այն փաստի հետ, որ մինչեւ մեզ միանալը նրանք այդքան էլ լավ մարզավիճակում չէին: Սակայն համոզված եմ, որ մինչեւ Հայաստանի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչ առաջին հանդիպումը նրանք լիովին կապաքինվեն եւ կկարողանան մեզ օգնել:
- Ովքե՞ր են լեգիոներներից մնալու թիմում:
- Մենք այս պահի դրությամբ հրաժարվել ենք ֆրանսիացի հարձակվող Ժան-Լուի Բերնից, նա վերադարձել է Լիոն, սակայն վերջնական որոշում դեռ կայացված չէ: Մեզ հետ Գյումրի են վերադարձել Դիդյե Բորիսը, Ֆուֆանա Բեկոն եւ Դիոպ Դամը: Ինչպես գիտեք, Լի Լամին Յորոն ակումբի հետ գործող պայմանագիր ունի:
- Դիոպ Դամը մեկ շաբաթ առաջ է միացել թիմին: Ի՞նչ կասեք նրա մասին: - Դիոպ Դամը սենեգալցի է, 19 տարեկան է: Հանդես է գալիս երկու դիրքերում՝ ենթահարձակվողի եւ կենտրոնական կիսապաշտպանի: Նրա պայմանագիրը պատկանում է «Խիմկիին», մեզ մոտ նա հավանաբար հանդես կգա վարձավճարով: Չհասցրեցինք կարծիք կազմել նրա մասին, քանի որ առաջին մարզման ժամանակ նա վնասվածք ստացավ: Իսկ ընդհանուր առմամբ տպավորությունը դրական է:
- Ի՞նչ եք նախատեսում անել մինչ գավաթի կիսաեզրափակիչ առաջին հանդիպումը:
- Երեք օրվա հանգստից հետո, նախատեսել ենք չորրորդ ուսումնամարզական հավաքը, որն, ամենայն հավանականությամբ, կանցկացնենք Ավանի ֆուտբոլի ակադեմիայում: Ինչպես նաեւ վերջին հավաքի ժամանակ նախատեսում ենք երկու ստուգողական հանդիպում: Եվ դրանից հետո արդեն պատրաստվելու ենք մարտի 18-ին «Միկայի» հետ հանդիպմանը:
|
Դիտումներ: 788 |
Ավելացրել է : SHAROYAN96
| Գնահատական: 0.0/0 |
body>
body>
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[
Регистрация |
Вход ]
Յուրաքանչյուր ամիս տասնյակ հազարավոր ֆուտբոլասերներ այցելում են //fc-shirak.do.am/ կայքը: Եթե ցանկանում եք Ձեր կազմակերպության կամ Ձեր գործունեության մասին տեղեկությունը հասանելի դարձնել այդ ֆուտբոլասերներին, հնարավոր է՝ Ձեզ կհետաքրքրի տեղադրել գովազդ այս կայքում:
Գովազդի հնարավոր չափերն են՝ 1000x100px, 200x200px, 400x300px և 775x130px, իսկ թույլատրելի ֆորմատներն են՝ jpg (jpeg), png, gif կամ swf:
Լրացուցիչ տեղեկություն ստանալու համար խնդրում ենք ուղարկել Ձեր հարցումը
http://my.mail.ru/mail/fc.shirakէլեկտրոնային հասցեին:
Մեքն խորհուրդ ենք տալիս օգտագործել Google Chrome բրաուզերը, քանի որ այն ամենաանվտանգ և կայուն բրաուզերն է հանդիսանում: