Գլխավոր » 2013 » հուլիս » 18 » Սերբական մամուլ. Պետք է ուրախ լինել, որ Պարտիզանը չպարտվեց 2-3 գնդակի տարբերությամբ
body>
body>
14:50 Սերբական մամուլ. Պետք է ուրախ լինել, որ Պարտիզանը չպարտվեց 2-3 գնդակի տարբերությամբ | |
Սերբական լրատվամիջոցները սուր քննադատության են ենթարկել Բելգրադի «Պարտիզանին», Չեմպիոնների լիգայի որակավորման 2-րդ փուլի՝ «Շիրակի» հետ գրանցած արդյունքից հետո (1:1): Խաղից առաջ, Սերբիայում համոզված էին, որ «Պարտիզանը» վստահ հաղթանակ է տոնելու Գյումրիում, սակայն Բելգրադը ներկայացնող ակումբը մեծ դժվարությամբ խուսափեց պարտությունից` պատասխան գնդակը խփելով մրցավարի ավելացրած ժամանակում: «Հայկական թիմը կարող էր առաջին խաղում ստեղծել ամրության մեծ պաշար, սակայն գրանցվեց արդյունավետ ոչ-ոքի: «Պարտիզանի» միակ լուսավոր կետը՝ դարպասպահ Միլան Լուկացն էր, ով մի քանի անգամ փրկեց իր թիմին: Պետք է ուրախ լինել, որ «Պարտիզանը» չպարտվեց 2-3 գնդակի տարբերությամբ»,-գրում է Սերբիայի առաջատար մարզական կայքերից մեկը` sportal.rs-ը: «Սերբիայի վերջին 6 տարիների անփոփոխ չեմպիոնը դժվարությամբ փրկվեց հայկական «Շիրակի» հետ արտագնա խաղում: Սև-սպիտակները 90 րոպեների ընթացքում զիջեցին մրցակցին և միայն Միլան Լուկացի հիանալի խաղը թույլ տվեց խուսափել ավելի մեծ տհաճություններից»,- նշել է kurir-info.rs-ը: Sport.blic.rs-ը ևս գտնում է, որ «Պարտիզանը» պետք է ուրախ լինի՝ գրանցված արդյունքի համար. «Հայաստանի չեմպիոնը ուներ շոշափելի առավելություն և մինչև 91-րդ րոպեին արձանագրված գոլը, կարող էր մեծացնել հաշվի տարբերությունը: «Պարտիզանը» պետք է գոհ լինի, որ նման արդյունք գրանցվեց առաջին խաղում»: Rts.rs-ը նշել է, որ նման խաղով «Պարտիզանը» չի կարող անցնել հաջորդ փուլ. «Եթե սև-սպիտակները ցանկանում են հայտնվել երրորդ փուլում, ապա պատասխան խաղում պետք է լրիվ այլ կերպ խաղան բավական դժվար մրցակցի հետ մրցավեճում»: armsport.am
| |
|
Всего комментариев: 0 | |