11:52 Հովհաննես Գրիգորյան. Լավ հանդիպում անցկացրեցինք | |
«ԲՄԱ-Էներգիայի» հետ հանդիպումից հետո «Շիրակի» փորձառու պաշտպան Հովհաննես Գրիգորյանն ակումբի պաշտոնական կայքի հետ զրույցում ասաց, որ իրենք բավական լավ հանդիպում անցկացրեցին.
- Համեմատած առաջին հանդիպմանը «Զակարպատիեի» հետ, մենք այս անգամ ավելի լավ խաղացինք, ցուցադրեցինք կոլեկտիվ խաղ: Այս թիմն ավելի ուժեղ էր, քան առաջինը, «ԲՄԱ-Էներգիայի» ֆուտբոլիստները ֆիզիկապես ավելի պինդ էին, սակայն, կարծում եմ, որ մենք չզիջեցինք նրանց: Մեր տղաները դաշտի ամեն մի սանտիմետրում պայքարում էին, նրանք ջանք ու եռանդ չխնայեցին այս հանդիպմանը: - Ինչի՞ արդյունքում բաց թողեցիք առաջին գոլը: - Առաջին գոլն անուշադրության պատճառով էր: Դա լուրջ սխալ չեմ համարում, ուղղակի փոքրիկ թերություն է, որը համոզված եմ, որ հաջորդ հանդիպմանն արդեն չի կրկնվի: - Դու, լինելով փորձառու պաշտպան, ի՞նչ կասես կոտդիվուարցի պաշտպանի մասին: - Նա շատ լավ տպավորություն է թողնում, ամեն հանդիպմանը նա ավելի լավ եւ հուսալի է խաղում: Նա պաշտպանության կենտրոնում շատ լավ է համագործակցում Գեւորգ Հովաննիսյանի հետ: - Քո կարծիքով, ինչքանո՞վ է թիմը պատրաստ գալիք երկար մրցաշրջանին: - Կարծում եմ, որ մենք այժմ գրեթե 70 տոկոսով պատրաստ ենք, սակայն ուսումնամարզական հավաքներից հետո արդեն լիովին պատրաստ կլինենք մրցաշրջանին: Կարեւորն այն է, որ մենք մարտական ենք տրամադրված: | |
|
Всего комментариев: 0 | |