Գլխավոր » 2012 » փետրվար » 28 » Դիոպ Դամը հավանաբար հանդես կգա Շիրակում վարձավճարով
body>
body>
12:50 Դիոպ Դամը հավանաբար հանդես կգա Շիրակում վարձավճարով | |
Փետրվարի 26-ին Գյումրու «Շիրակը» վերադարձավ իր երրորդ ուսումնամարզական հավաքից՝ որն անցկացնում էր Անթալիայում: Այսօր ակումբի պաշտոնական կայքի հետ զրույցում «Շիրակի» գլխավոր մարզիչ Վարդան Բիչախչյանն ասաց, որ ընդհանուր առմամբ գոհ է հավաքից: Վարդան Բիչախչյանն նշեց, որ Դիոպ Դամը մեկ շաբաթ առաջ էր միացել թիմին,այն հարցը թե Ի՞նչ կասեք նրա մասին Վարդան Բիչախչյանը պատասխանեց; - Դիոպ Դամը սենեգալցի է, 19 տարեկան է: Հանդես է գալիս երկու դիրքերում՝ ենթահարձակվողի եւ կենտրոնական կիսապաշտպանի: Նրա պայմանագիրը պատկանում է «Խիմկիին», մեզ մոտ նա հավանաբար հանդես կգա վարձավճարով: Չհասցրեցինք կարծիք կազմել նրա մասին, քանի որ առաջին մարզման ժամանակ նա վնասվածք ստացավ: Իսկ ընդհանուր առմամբ տպավորությունը դրական է: Շիրակը կհանգստանա եվս երեք օր որից հետո իր չորրորդ ուսումնամարզակամ հավաքը կանկացնի Ավանի ֆուտբոլի ակադեմիայում,որի ընթացքում Շիրակը կանցկացնի երեք հանդիպում:Եվ դրանից հետո արդեն կպատրաստվի մարտի 18-ին «Միկայի» հետ հանդիպմանը: | |
|
Всего комментариев: 0 | |