Գլխավոր » 2013 » հուլիս » 17 » Դեյան Վուկոմանովիչ. «Հայերը գիտեն և հարգում են «Պարտիզանին», բայց կփորձեն անակնկալ գրանցել»
body>
body>
12:59 Դեյան Վուկոմանովիչ. «Հայերը գիտեն և հարգում են «Պարտիզանին», բայց կփորձեն անակնկալ գրանցել» | |
Կապանի «Գանձասարի» սերբ ֆուտբոլիստ Դեյան Վուկոմանովիչը սերբական Sportal-ին տված հարցազրույցում պատմել է հայկական ֆուտբոլի և Բելգրադի «Պարտիզանի» առաջիկա մրցակից Գյումրիի «Շիրակի» մասին: «Հայկական ֆուտբոլն առաջընթաց է ապրում, ավելի ու ավելի են աճում ներդրումները այն բարձր մակարդակի հասցնելու համար: Հիմնականում աճը հիմնված է հոլանդական ֆուտբոլի վրա: Նրանք սիրում են արագ և ագրեսիվ ֆուտբոլ խաղալ: «Շիրակն» էլ հենց այդպիսի թիմ է, որը նախընտրում է արագ և թիմային ֆուտբոլ, իսկ ամենուժեղ կողմը եզրային խաղն է: Նրանք ունեն բարձրոկարգ լեգեոներներ, որոնք կարող են վտանգ ստեղծել»: Գյումրիում երկրպագուների մասին խոսելիս Վուկոմանովիչը հավաստիացրել է, որ սերբերը անհանգսստանալու բան չունեն. «Մարզադաշտը փոքր է, մոտ 4000 հանդիսական է տեղավորում և նախորդ տարի է վերակառուցվել: Կարծում եմ, որ մարզադաշտը լեփ-լեցուն կլինի, սակայն հայերը մեր երկրպագուների նման ֆանատներ չեն և նրանց երկրպագելը շատ է տարբերվում սերբերից: Չկան կազմակերպված երկրպագուների խմբեր»: Արդյոք «Շիրակը» կարո՞ղ է խնդիրներ ստեղծել «Պարտիզանի» համար հարցին Վուկոմանովիչն այսպես է պատասխանել. «Կարծում եմ, որ մեր թիմն ավելի լավն է, բայց շատ բան կախված կլինի խաղի ընթացքից: Եթե Վուկ Ռաշովիչայի սաներն ուշադիր գործեն, չեմ կարծում, թե խնդիրներ կունենան: Այստեղ ճանաչում և հարգում են «Պարտիզանին», բայց կփորձեն անակնկալի հեղինակ դառնալ»: Վուկամոնովիչը նաև պատմել է, թե ինչպես է որոշել տեղափոխվել 2500 կմ հեռավորության վրա գտնվող Հայաստան. «Երբ եկա «Գանձասար», լավ հնարավորություն ստացա նոր, միջազգային կենսափորձ ստանալու համար: Փորձեցի ինձ այստեղ ցույց տալ, քանի որ Սերբիայում չկարողացա հաջողության հասնել: Ուրախ եմ, որ հայկական թիմերը խաղում են սերբականների հետ և մենք կարող ենք համեմատել ֆուտբոլի որակը և տեսնենք տարբերությունները: Ցավում եմ, որ խաղին ներկա չեմ լինի, քանի որ 400 կմ հեռու եմ գտնվում Գյումրիից»: totalfootball.am
| |
|
Всего комментариев: 0 | |