11:54 Տիգրան Դավթյան. Երիտասարդները լավ տպավորություն են թողնում | |
«Շիրակի» ավագ եւ փորձառու կիսապաշտպան Տիգրան Դավթյանը «ԲՄԱ-Էներգիայի» հետ հանդիպումից հետո ասաց, որ երիտասարդները լավ տպավորություն թողեցին.
- Ի՞նչ կասես երիտասարդ ֆուտբոլիստների մասին: - Նրանք շատ լավ տպավորություն թողեցին, հատկապես փոխարինման դուրս եկած Դավիթ Հակոբյանը, ով եւ դարձաց գոլի հեղինակ: Արթուր Դավթյանը շատ լավ մտավ խաղի մեջ: Իսկ ինչ վերաբերվում է ավելի փորձառու խաղացողներին, ապա կարող եմ ասել, որ Արա Մկրտչյանը, մտնելով դաշտ, արագացրեց մեր թիմի խաղը կիսապաշտպանության եզրում: Իսկ Անդրանիկ Բարիկյանն առջեւի գծում կարողանում էր գնդակ պահել մինչեւ թիմը կդասավորվեր եւ կարողանար կազմակերպել գրոհը: - «Շիրակում» այժմ երեք ֆուտբոլիստ փորձաշրջան է անցնում, ի՞նչ կասես նրանց մասին: - Նորեկներից լավ տպավուրություն է թողել, կենտրոնական պաշտպան Դիդյե Բորիսը: Հարձակման գծում է լավ է իրեն դրսեւորում Ֆուֆանա Բեկոն, սակայն «ԲՄԱ-Էներգիայի» հետ հանդիպմանը նա մի թեթեւ վանսվածք ստացավ եւ չկարողացավ շարունակել հանդիպումը եւ ցուցադրել իրեն բնորոշ խաղը, որը մենք բոլորս ցանկանում էինք տեսնել: Մեզ այժմ պետք է ձեւավորել հարձակվողական եռյակ՝ Անդրանիկ Բարիկյան, Լի Լամին Յորո եւ պետք է ընտրել երրորդին: Այս հանդիպմանը ֆրանսիացի հարձակվողին ավելի քիչ ժամանակ տրամադրվեց դրսեւորել իրեն, քանի որ նախորդ խաղին նա այդքան էլ լավ հանդես չեկավ: - Ինչպե՞ս է անցում նախապատրաստական փուլը: - Այս պահին ամեն ինչ ընթանում է այնպես, ինչպես նախատեսել էին մարզիչները: Ամեն ինչ նորմալ է, ամեն պայմանները կան, ամեն ինչ գերազանց է անցնում: Կամաց-կամաց բարելավում ենք մեր խաղը, սկսել ենք խաղալ կոմբինացիոն ոճով, ավելի գրագետ խաղ ենք ցւոցադրում: Դեռ շատ ժամանակ կա մինչ մրցաշրջանի սկսվելը, եւ թիմը, թե ֆունկցիոնալ, եւ թե տակտիկական տեսանկյունից պատրաստ է 60-70 տոկոսով: Դեռեւս կան աշխատանքներ, որի վրա էլ մենք աժմ աշխատում ենք: | |
|
Всего комментариев: 0 | |