Գլխավոր » 2012 » փետրվար » 19 » Շիրակը պարտվեց Նաֆտովիկին
body>
body>
22:29 Շիրակը պարտվեց Նաֆտովիկին | |
Գյումրու «Շիրակն» այսօր ստուգողական հանդիպում անցկացրեց ուկրաինական առաջին դիվիզիոնում հանդես եկող «Նաֆտովիկի» հետ:
Առաջին խաղակեսում դեպքերը շատ դրամատիկ ծավալվեցին: Սկզբում շիրակցիները գոլ բաց թողեցին, իսկ այնուհետեւ իրենք ստացան 11 մետրանոցի իրավունք: Գնդակին մոտեցավ Անդրանիկ Բարիկյանը եւ չկարողացավ դիպուկ հարվածել: Երկրորդ խաղակեսում գյումրեցիները մի քանի լավ պահեր ստեղծեցին: Նախ Լի Լամին Յորոն մեն մենակ դուրս եկավ դարպասապահի դեմ, սակայն չկարողացավ դիպուկ հարվածել: Մի քանի րոպե անց Անդրանիկ Բարիկյանը հակառակորդի տուգանային հրապարակում խառը իրավիճակում առաջինը կողմոնորշվեց եւ կարողացավ հարվածել, սակայն գնդակը մի փոքր շեղությամբ դուրս եկավ դաշտ սահմաններից: Իսկ հակառակորդն ունեցավ ընդամենը մեկ հարմար պահ եւ կարողացավ դիպուկ իրացնել այն: Այպիսով «Շիրակը» 0:2 հաշվով պարտվեց: Երկրորդ խաղակեսում կարմիր քարտեր ստացան Կարեն Ալեքսանյանը եւ Տիգրան Դավթյանը: | |
|
Всего комментариев: 0 | |